HSBC բանկային խումբը պաշտոնապես հայտարարել է, որ որոշել է պահպանել Լոնդոնում իր գլխավոր գրասենյակը։
«HSBC հոլդինգը հայտնում է, որ տնօրենների խորհուրդը ավարտել է բանկի գլխամասի գտնվելու վայրի ուսումնասիրությունները եւ որոշել է, որ լավագույն տարբերակը Մեծ Բրիտանիայում գրասենյակը պահպանելն է»,- ասված է հայտարարության տեքստում, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է միաձայն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ HSBC-ն դիտարկում է իր գլխավոր գրասենյակի տեղափոխության հարցը։ Ըստ առկա տեղեկությունների՝ բանկը պլանավորում էր գլխամասը տեղափոխել Շանհայ, Հոնկոնգ կամ ԱՄՆ որեւէ քաղաք։




























