Արեւմտյան երկրներն իրենց անտարբեր հանդիսատեսի նման են պահում Սիրաիյում տեղի ունեցող իրադարձությունների հարցում, որը կարելի է համարել վերջին տասնամյակներում աշխարհի պատմության ամենավտանգավոր դրվագներից մեկը: Մարտական գործողությունների այս լաբիրինթոսում, որի կենտրոնում հայտնվել է Սիրիան, Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են ուղղակի բախման շեմին: Ռուսաստանը ռմբակոծում է նախագահ Բաշար Ասադի նկատմամբ թշնամական ուժերին, նպաստելով, որպեսզի քրդական զինված ջոկատներն առաջանան երկրի խորքը:
Անկարան իր հերթին դա համարում է ռազմավարական սպառնալիք՝ PKK-ի դեմ պայքարի տեսանկյունից եւ ի պատասխան ներխուժել է Սիրիայի տարածք: Դրանով թուրքերը ստիպում են Մոսկվային խոսել «նոր համաշխարհային պատերազմի» ռիսկի մասին, գրում է Le Figaro-ն:
Արժե նշել, որ ռուսական միջամտության 6 ամիսների ընթացքում իրավիճակն արմատապես փոխվել է: Եթե ամենասկզբում Վլադիմիր Պուտինի գլխավոր նպատակը Ասադին աջակցել էր, որպեսզի նա հանդես գա ուժի դիրքերից, ապա հիմա այլ շահեր են հայտնվել:
Նախ Ռուսաստանն իր քայլով հերքեց Արեւմուտքի պնդումը, թե սիրիական ճգնաժամը ուժային լուծում չի կարող ունենալ: Ռազմական գործողությունների ռուսական համակարգը, որը ստուգում էր անցել Չեչնիայում, ցուցադրում է իր արդյունավետությունը, իհարկե, արյունահեղության եւ խաղաղ բնակիչների զանգվածային փախուստի գնով, որոնք պիտի համալրեն Եվրոպա փախստականների հոսքը:
Պուտինը օգտագործում է իր առավելությունները, որպեսզի հաղթանակ տանի նրանց նկատմամբ, որոնք ցանկանում են իրենց «աշխարհագարգը» թելադրել: Պետք է արձանագրել, որ Վաշինգթոնը սիրիական հարցում գլավոր դերը թողել է Ռուսաստանին, իսկ Եվրոպան պետք է փաստականների հարցը լուծի: Արդեն երկրորդ անգամ բարաք Օբաման խուսափում է Սիրիայում իր պատասխանատվությունից՝ հրաժարվելով քիմիական զենքի կիրառման մասին իր հայտարարություններից:
Զինաթափված Եվրոպան փախստականների հարցում կարող է հույսը դնել միայն իր ուժերի վրա: Սակայն նրան նոր հիասթափություն է սպասում. Օբաման սիրիական խաղում Պուտինին դարձրել է գլխավոր խաղացողը:




























