Աղթամարի Ս.Խաչին խաչ չտեղադրելու հետ կապված բավականին հետաքրքիր կարծիք է ձեւավորվել Վանի բնակչության շրջանում:
Վանի բնակչության շրջանում NEWS.am-ի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վանի բնակչության հիմնական մասը կարծում է, թե Աղթամարի Ս.Խաչի վրա խաչ չտեղադրելու որոշումը` թուրքական իշխանությունը միտումնավոր է կայացրել` ստամբուլահայերի եւ հայաստանցիների միջեւ վեճ առաջացնելու համար:
Բազմաթիվ վանեցիներ կարծում են, թե դա թուրքական իշխանություններին հաջողվեց, քանի որ Հայաստանում ստամբուլահայերին որպես դավաճան են դիտում, իսկ ստամբուլահայերն էլ իրենց հերթին նեղված են հայաստանցիներից` համայն հայության աչքում իրենց պատվազրկելու համար:
Վան ժամանած ստամբուլահայերից մի քանիսը նշեցին, թե ստամբուլայերի մեջ եւս տիրում է անհամաձայնություն` առանց խաչ եկեղեցում պատարագի մասնակցելու շուրջ: Պատարագին մասնակցելու եկած ստամբուլահայերի քիչ քանակը կարծես թե հաստատում է հիշյալ պնդումը:
Աղթամարի Ս. Խաչի պատարագին մասնակցելու համար Վան է ժամանել ստամբուլահայերի 1-ից 2 տոկոսը:
Աղթամարում խաչ չդնելու նպատակը` հայաստանցիներին եւ ստամբուլահայերին իրար դեմ հան

Պատմություն
Տեղադրություն




























