NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Սյուզեն Էյբրանի հոդվածը տպագրված ամերիկյան Los Angeles Daily News-ում.
Գեղեցիկ զգեստներով կանայք վճռականորեն նայում էին տեսախցիկին, մինչ իրենց ժառանգությունը լուսանկարվում էր պատմության համար:
Թերեւս քչերն էին գիտակցում, որ այդ սեւ-սպիտակ լուսանկարն արվել է 1930թ., ու այդ մի քանի տասնյակ կանանց շարքերում էին 100-ամյա Հայ օգնության ֆոնդի (Armenian Relief Society)հիմնադիրները.
«Շատերը չգիտեն, որ Հայ օգնության ֆոնդն ամենահինն է աշխարhում գոյություն ունեցող բարեգործական կազմակերպություններից, որ հիմնադրել են հայ կանայք»,- ասել է Հայ oգնության ֆոնդի ԱՄՆ արեւմտյան հատվածի նախագահի տեղակալ, տարածաշրջանային ղեկավար Նաիրի Դերդյանը:
Դա մեկն է այն հարյուրավոր լուսանկարներից, երենք փակցված են Հայ ազգային ֆոնդի գլխավոր գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում` Գլենդեյլում:
1910թ. Նյու Յորքում հիմնադրված լինելով որպես Կարմիր Խաչի Հայկական ֆոնդ՝ այդ միջազգային կազմակերպությունը դարձավ Հայ օգնության ֆոնդ: Ունենալով 15 000 անդամ 26 միջազգային մասնաճյուղերում, այն ցուցաբերում է հայերին սոցիալական, տնտեսական եւ կրթական աջակցություն ամբողջ աշխարհում: Այդ ոչ կոմերցիոն կազմակերպությունն իր 100-ամյակը նշեց ընթացիկ տարվա մայիսին:
Հոկտեմբերին այդ կազմակերպության անդամները կայցելեն Հայաստան, Սիրա եւ Լեռնային Ղարաբաղ: Նրանք իրենց հայրենիքում ծառ կտնկեն եւ կվերսկսեն «Մեկ աման կերակուր» ծրագիրը, որի նպատակն է ապահովել որբ երեխաներին սննդով:
Իր հիմնադրման պահից Հայ օգնության ֆոնդն իրեն ցուցաբերել է տարբեր էքստրեմալ իրավիճակներում: Այդ խմբի աշխատանքն աշխուժացավ 1915թ. Ցեղասպանությունից հետո: Կազմակերության անդամները հոգ էին տանում զանգվածային կոտորածներից ողջ մնացածների` փախստականների ու որբերի մասին:
Կազմակերպության առաքելությունը շարունակվեց տասնյակ տարիներ անց` Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ տեղահանվեցին նաեւ հայերը: 1988թ. 6,9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից հետո, որը ցնցեց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելքը, նրանք վերականգնում էին գյուղեր, բացում դպրոցներ եւ հոգ էին տանում 7 հազար որբերի մասին:
Գլենդելի իրենց արեւմտյան գլխավոր գրասենյակից կազմակերպությունն օրական սպասարկում է 40 հազար մարդ՝ օգնելով նրանց գտնել աշխատանք, ստանալ քաղաքացիություն, սովորել անգլերեն ու հոգ տանել ծեր մարդկանց մասին»:





























