Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ուզում է աջակցել գործատուների ասոցացիայի գործընկերությանը Հայաստանում ու ԱՊՀ մյուս երկրներում: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է ԱՄԿ Արեւելյան Եվրոպայի ու կենտրոնական Ասիայի երկրների մասնագետ Վլադիմիր Չուրովիչը:

Գործատուների կազմակերպությունների համագործակցությունն այս տարածաշրջանում վերջերս է սկսվել: Դրա համար էլ նրանց զգալի օգնություն է պետք, որպեսզի զարգանան, ուժեղանան ու ինքնաբավ դառնան, որպեսզի կարողանան ավելի արդյունավետորեն ներկայացնել գործատուների շահերը, հայտնել է Չուրովիչը:

«Դա կօգնի առանձին ձեռնարկությունների գործընկերությանը, փորձի փոխանակությանն ու ավելի լավ պրակտիկայի կիրառմանը»,- հավելել է նա: