Բնական գազի մատակարարումը Հայաստանին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով վերականգնվել է: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:

Ընկերության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15-ին վերականգնվել է բնական գազի մատակարարումը Հայաստան, որը ժամանակավորապես դադարեցվել էր` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքների պատճառով»:

Նշենք, որ գազամատակարարումը դադարեցվել էր սեպտեմբերի 15-ին, բայց դա չէր ազդել սպառողների վրա: