«Հրապարակի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  փոխարինելու է այլ անձ: Սակայն, թերթի հավաստմամբ, նրան ոչ թե «թոշակի» են ուղարկում, այլ նոր աշխատանք են առաջարկում: «Մեզ հասած տեղեկություններով, էներգետիկայի նախարարության կազմից առանձնացվելու է նրա ստորաբաժանումներից մեկը եւ ընդերքի նախարարություն է ձեւավորվելու, իսկ նախարար նշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետը»,-գրում է պարբերականը: