Կարելի է հուսալ, որ Տիգրան Սարգսյանը, դառնալով ԵՏՀ նախագահ, կօգնի լուծել ԱՊՀ տարածքում երկաթուղային խնդիրների կարգավորման հարցը։ Այս մասին մարտի 11-ին՝ Մոսկվա-Երեւան-Քիշնեւ հեռուստակամուրջի ժամանակ, ասել է ԱՊՀ տնտեսական զարգացման գործնական կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն՝ անդրադառնալով ԱՊՀ Տնտեսական խորհրդի առաջիկա նիստին։
«Պետք է որոշել, թե վագոններում ինչպիսի փակման ամրան պետք է լինի։ Դրանից է կախված, թե որքան հեշտորեն դրանք կանցնեն տարանցիկ ճանապարհը։ Այդ հարցը հատկապես կարեւոր է տարանցումը փակելու Ուկրաինայի ձգտումների պատճառով։ Ահա նիստին մենք ուզում ենք քննարկել այդ հարցը»,- ասել է Սավչենկոն։
Նրա խոսքով՝ Հայաստանի երկաթուղային օպերատորը փակման ամրաններ է դնում իր վագոններում, այդ թվում՝ Վրաստանի տարածքով տրանզիտի դեպքում, սակայն այդ պրակտիկային պետք է վերջ դնել։ ԵՏՀ նախարարները ներկա կլինեն այդ քննարկմանը։





























