Ան-12 բեռնատար ինքնաթիռը, որը Փոյնթ-Նաուր- Բրազզավիլ ներքին չվերթ է իրականացնում, օգոստոսի 26-ի առավոտյան վթարի է ենթարկվել Կոնգոում։ Ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ ընկել է Կոնգոի մայրաքաղաքի մերձակայքում։ Ավիավթարի արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել է 6 մարդ՝ Կոնգոի հանրապետության 2 քաղաքացի եւ անձնակազմի 4 անդամ՝ Ուկրաինայի 2 քաղաքացի(անձնակազմի հրամանատար Միխայիլ Պոլյակովը ու բորտինժեներ Իվան Պոգուրսկի) եւ Մոլդովայի 2 քաղաքացի(երկրորդ օդաչու Սմոլիչն ու շտուրման Ալեքսեենկոն)։"Aero Fret Business" ավիաընկերության ինքնաթիռի վթարի պատճառները դեռ ճշտվում են։ Կոնգոլեզյան իշխանությունների տվյալներով, ինքնաթիռում 20 տոննա քաղաքացիական բեռ է եղել։
Տեղադրություն




























