Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:
Ինչպես նշել է բելառուսական «Ստոլիչնոյե» հեռուստաընկերությունը, Հայաստանի եւ Բելառուսի հանրապետությունները ակտիվորեն համագործակցում են արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում: Եւ առաջիկայում Բելառուսում բացվելու է «Նոյ» կոնյակի գործարանի մասնաճյուղը:
Իր հերթին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը հայտարարել է. «Բելառուսի հետ մենք հրաշալի, բարի, բաց հարաբերություններ ունենք: Այդպես միշտ է եղել: Բելառուսում մի քանի տասնյակ հազար հայեր են ապրում: Այս երկիրը չսիրել անհնար է»:





























