ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մարտի 18-ին, Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 69-րդ նիստի աշխատանքներին:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: