Պեկինի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ հատկանիշներ պիտի ունենա աղջիկը տղամարդուն գրավելու համար, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Frontiers in Psychology-ին:
Հետազոտությանը 182 ուսանող է մասնակցել (այդ թվում` 121 աղջիկ եւ 61 պատանի): Կամավորները պիտի պատասխանեին հարցաթերթիկի հարցերին նախ իրենց որպես հարուստ պատկերացնելով, իսկ հետո` աղքատ: Արդյունքում պարզվել է, որ որքան ավելի «հարուստ» էին իրենց զգում պատանիները, այնքան պակաս էին բավարարված աղջիկների արտաքին տեսքից: Իսկ «աղքատության» պայմաններում պատասխանողները բավականին գոհ էին իրենց սիրելիների ֆիզիկական տվյալներից: «Աղքատ տղամարդիկ հազվադեպ են նկատում իրենց կեսերի թերությունները», — մեկնաբանում են աշխատանքի հեղինակները:
Հետազոտության ընթացքում գիտնականները նաեւ պարզել են, որ կանանց բարեկեցության աճին զուգահետ սիրելիների արտաքին տեսքի հանդեպ նրանց պահանջները չեն աճում:



























