Հոկտեմբերի 11-ի Աթենքում կայանալիք Թուրքիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպմանը կքննարկվի ադրբեջանական գազի Եվրոպա տեղափոխելու հարցեր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, հանդիպման արդյունքերի հիման վրա կստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ կզբաղվի Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ գազի տեղափոխման հարցերի կարգավորմամբ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ «Սամսուն-Ջեհյան», «Թուրքիա-Հունաստան-Իտալիա» նախագծերի իրականացման հարցեր։





























