Իտալիայի իրավապահ մարմինները կալանավորել են Պյոմբինո քաղաքի բուժքույրերից մեկին 13 հիվանդների սպանության կասկածանքով, հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը:

Կինը, որը աշխատում էր Պյոմբինոյի հիվանդանոցի վերաակենդանացման ու անեսթեզիայի բաժանմունքում, կասկածվում է 2014-2015 թթ. ժամանակահատվածում տարբեր հիվանդություններով վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված հիվանդների նկատմամբ հանցագործություններ կատարելու մեջ:

Քննության տվյալներով, բուժքույրը որպես «սպանության զենք» օգտագործել է մի դեղամիջոց, որը նշանակված չի եղել հիվանդներից ոչ մեկին:

Այս նույն գործի հետաքննության շրջանակում մի շարք խուզարկումներ են իրականացվում: