Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով կալանավորված Սալահ Աբդեսլամը Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցելու ցանկություն է հայտնել: Այս մասին հայտնել է նրա դատապաշտպանը՝ փոխանցում է Sky News–ը:
Ավելի վաղ Փարիզում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը հայտնել էր, որ ուզում է Ֆրանսիա վերադառնալ: Նրա դատապաշտպանի խոսքով Աբդեսլամը ուզում է «հնարավորինս շուտ վերադառնալ»:
Սալահ Աբդեսլամին ձերբակալել են մարտի 18-ին, Բրյուսելում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ: Նա փարիզում ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալն է: Քննությունը կասկածում է, որ հենց Աբդեսլամն է կազմակերպել փարիզյան ահաբեկչությունները, որոնց հետեւանքով 130 մարդ է զոհվել:





























