Իսպանիայի Լաս Պալսմաս դե Գրան Կանարիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բասկետբոլը էվոլյուցիոն զարգացման ընթացքում կենդանի օրգանիզմների համագործակցություն է հիշեցնում։
Նրանք ուսումնասիրել են NBA-ի ավելի քան 6 հազար խաղ եւ եկել այն եզրակացության, որ չնայած խաղացողների շարժումներում թվացյալ քաոսին՝ խաղի ժամանակ թիմերը մշտապես ինքնակազմակերպվում են։
Խմբերի ինքնակազմակերպումը հատկապես ակտիվանում է վերջին 60 վայրկյանների ընթացքում։ Հետազոտողները բասկետբոլը համեմատում են վայրի բնության մեջ կատարվող գործընթացների հետ, երբ վայրի գազանները փորձում են որսի ընթացքում գերազանցություն ապահովել իրենց համար, սակայն վերջին րոպեներին գործի են դնում ողջ ուժը։ NBA-ի հանդիպումների 94.02 տոկոս դեպքերում խաղը հատկապես կոշտանում է վերջին վայրկյաններին։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ վերջին րոպեին թիմում համակարգի տարրերի ինքնակազմակերպման բարձր աստիճան է նկատվում։
Նույն կերպ բնության մեջ գազանները, որոնք կարող են հարմարվել ցանկացած իրավիճակի, ողջ մնալու ավելի մեծ շանսեր են ունենում։




























