Իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնց զուգընկերները քննադատում են նրանց արտաքինը, կարող են սկսել սեռական դիսֆունկցիայով տառապել։ Նման եզրակացության են եկել Քենթի համալսարանի հոգեբանները, փոխանցում է Informing-ը։
Հետազոտությունների ընթացքում նրանք փորձել են պարզել, թե ժամանակի ընթացքում ինչպես են կնոջ վրա ազդում սեքսուալ բնույթի տարբեր սպասումները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց արտաքինի հարցում տղամարդկանց բարձր պահանջները կարող են իջեցնել կնոջ ինքնագնահատականը։ Սահմանված չափանիշներին եւ կատարելության հասնելու ձգտումը կնոջ ինքնագնահատականը իջեցնում է մինչեւ նվազագույն ցուցանիշի։
Բրիտանացի հոգեբանները հետազոտել են ավելի քան 200 ուսանողուհու եւ մոտ 100 կնոջ։ Նրանք առանձնացրել են չափազանցված սպասումների մի քանի ձեւ՝ սեփական անձի նկատմամբ, զուգընկերոջ նկատմամբ, սոցիալապես պարտադրվող եւ զուգընկերոջ կողմից պարտադրվող։ Հենց այդ վերջին ձեւն էլ հանգեցնում է նրան, որ կանայք սկսում են ցածր ինքնագնահատական ունենալ տառապել սեռական դիսֆունկցիայով։




























