Նյու Յորքի գիտնականները ենթադրում են, որ հումանոիդները Երկիր մոլորակի բնակիչներից թաքցնում են իրենց մոլորակները՝ օգտագործելով լազերներ:
Ամենասովարական լազերային սարքավորումը կարող է թաքցնել որեւէ այլմոլորակային քաղաքակրթության գոյությունը, վստահեցնում են մասնագետները, փոխանցում է Mignews-ը:
Նշենք, որ աստղագետները նման եզրակացության եկել, երբ անցյալ տարի կարողացել էին պատահաբար ֆիքսել Կարապի համաստեղությունում գտնվող KIC 8462852 անունը կրող աստղի շրջանում բավական անսովոր մի երեւույթ: Այնտեղ մասնավորապես նկատել էին գիտությանն անհասկանալի փոփոխություններ, որոնց ծագման էությունը մասնագետներն այդպես էլ չէին կարողացել բացատրել ռացիոնալ հետազոտությունների մեթոդով:
«Այլմոլորակայինները կարող են մեզնից թաքցնել իրենց մոլորակները լազերներով, որոնք կուրացնում են Kepler աստղադիտակը՝ թույլ չտալով նայել տիեզերական օբյեկտներին»,- ասում են գիտնականները:



























