Իտալիայի կառավարությունը կարող է օրենք ընդունել, որը սուպերմարկետներին կպարտադրի սննդի մնացորդներն օգտագործել բարեգործական նպատակներով: Իտալիան Ֆրանսիայից հետո կդառնա երկրորդ եվրոպական երկիրը, որը կընդունի սուպերմարկետների սննդամթերքը թափելն արգելող օրենքը, փոխանցում է Kedem-ը:
Ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ սուպերմարկետներին թափած ուտելիքի համար տուգանում են, Իտալիայի կառավարությունը ցանկանում է խթանել առեւտրի ցանցերին աղքատների համար սննդամթերք առանձնացնելու համար:



























