Քալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները պարզել են, թե մարդիկ ինչ նկատի ունեն «հանգիստ մահ» ասելով:
Աշխատակիցները ուսումնասիրել են 38 գիտական աշխատություններ, որոնցում նշված է եղել հիվանդների, նրանց հարազատների, բժշկական անձնակազմի կարծիքները:
Բոլոր կարծիքները բաժանել են 11 դասի՝ մաղթանքներ մահվան ընթացքի մասին, ցավի բացակայություն, կրոնական/հոգեւոր վիճակ, հուզական վիճակ, ապրած կյանքի լիարժեքություն, բուժման միջոցներ, արժանապատվություն, ընտանիք, կյանքի որակ եւ այլն:
Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասի համար «հանգիստ մահը» նշանակում է մահացողի ցանկությունների կատարում (94 տոկոս), անցավ մահ (81 տոկոս), հուզական բարեկեցություն (64 տոկոս), փոխանցում է Informing-ը:



























