Գիտնականները սովորել են գնահատել ամունսալուծության ռիսկերը՝ ըստ ծագման եւ կրթության: Քալիֆորնիացի սոցիոլոգները պնդում են, որ իրենց կազմած գրաֆիկը կարող է օգնել որոշել ամուսնալուծության ռիսկը երեք ցուցանիշներով, գրում է Flowing Data կայքը:

Գրաֆիկը պահանջում է ընտրել երեք կետ, որոնց հիման վրա նշվում է, թե որ տարիքում է ամուսնալուծության ռիսկն ամենաբարձրը: Հիմնական կետերն են աշխատանքային կարգավիճակը (աշխատունակ, գործազուրկ, անաշխատունակ), կրթությունը (միջնակարգ, բակալավր, բարձրագույն), ծագումը (մաշկի գույն կամ ծագման տարածք):

Դատելով այդ գրաֆիկից՝ ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշը աշխատունակ մարդկանց մոտ է հանդիպում, փոխանցում է Svopi-ն: