Գերմանիայի կառավարությունն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ, արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր է մինչեւ օրվա վերջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել հակամարտության գոտում իրավիճակը: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Շտայնմայերը երկու կողմին կոչ էր արել հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները: «Նախարարը նախատեսել է օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույց ունենալ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ», - ասել է Շեֆերը:




























