ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի կազմակերպության բարեփոխումների հարցը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԱՊՀ-ում նախագահող Ղրղզստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ բարեփոխման պահը հասունացել է, եւ  նշել են, որ Բիշքեքը չի պատրաստվում կազմակերպության գերեզմանափորը դառնալ։

Պարբերականի տեղեկություններով՝ փոփոխությունների նախաձեռնողը Ղազախստանն է։ Դիվանագիտական աղբյուրը մանրամասնել է, որ Աստանան անհրաժեշտ է համարում ԱՊՀ-ն դարձնել կոմպակտ կազմակերպություն, որը չէր կրկնօրինակի ավելի առաջադեմ ինտեգրացիոն կառույցների գործառույթները, ինչպիսիք են ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, այլ իր անդամ կազմակերպություններին կօգտագործի որպես հարթակ սուր տարածաշրջանային խնդիրների քննարկման համար, ինչպիսին օրինակ Ուկրաինայի եւ Ղարաբաղի խնդիրներն են։