Ապրիլի 5-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ագրեսիվ գործողությունները շփման գծում ակտիվացել են։ Լարվածության աճ է գրանցվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես Տավուշի մարզում։ NEWS.am-ը ներկայացնում է օրվա իրադարձությունների զարգացումը։

  • ԼՂՀ ՊԲ. Ապրիլի 5-ի գիշերը Ադրբեջանը զորքերի շփման գծում առաջին անգամ օգտագործել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Կորուստներ չկան: 

  • ՀՀ ՊՆ. Ադրբեջանի Զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Կոթի գյուղերը։ Վիրավորվել է պայմանագրային զինծառայող Զորի Աշրաֆյանը (ծնված 1983թ.)։ 

  • Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել ԼՂՀ-ում իրավիճակը խաղաղ կարգավորելու համար։

  • Կոնգրեսական Ջիմ Կոստա. Ինձ համար կասկածելի է Ալիեւի` խաղաղության հասնելու ցանկության մասին անկեղծությունը: Հուսով եմ, որ ԱՄՆ-ն կաշխատի Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ հարձակումների դադարեցման ուղղությամբ։ 

  • ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է  6 զոհված հայ զինծառայողների անունները: 

  • ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը ապրիլի 4-ին արկակոծել է Մարտունու բնակավայրը

  • ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է ապրիլի 4-ին  ոչնչացված անօդաչու թռչող սարքերից մեկը: 

  • ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան. Անհրաժեշտ է միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները սանձահարելու համար։

  • Չինաստանի ԱԳՆ. Հույս ունենք, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով։

  • Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը. Ադրբեջանի հրետակոծությունից քաղաքում նոր ավերածություններ կան։ Կանայք, երեխաները եւ տարեցները անվտանգ վայրեր են տեղափոխվել։ Մենք հայրենի հողում ենք ու պատրաստ պաշտպանելու հայրենիքը։ 

  • Իրանի ԱԳ նախարար Ջավադ  Զարիֆ. Թեհրանը կարող է կողմերին աջակցել` հարթելու հակասությունները` նրանց կողմից  ցանկության առկայության դեպքում: 

  • ՊՆ խոսնակ. Մատաղիսի հատվածում ադրբեջանցիները  իրենք իրենց դիրքերի մերձակայքերից հանում են իրենց իսկ զորքերով ոչնչացված զինվորների դիակները, որոնք հայկական կողմի ճնշման տակ լքել են դիրքերը։ 

  • ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. Հիմքեր կան հայտարարելու, որ Ղարաբաղի դեմ գործողություններին մասնակցել են նաեւ ԻՊ ու այլ ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ: Այս մասին են վկայում բազմաթիվ հանգամանքներ՝ նրանք իրար հետ թուրքերեն ու արաբերեն էին խոսում, այլ համազգեստով էին, զինյալների նման էին գործում: Նրանց տարիքն էլ էր ուրիշ՝ բոլորը 30-ն անց էին։ 

  • Շվեդիայի ԱԳՆ շենքի մոտ հայերը բողոքի ցույցի են ելել՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։ 

  • ՀՀ ՊՆ խոնսակ. Ադրբեջանն օգտագործում է HAROP իսրայելական ինքնակործանվող անօդաչու սարքեր։ 

  • Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը. Ադրբեջանի հրետակոծությունից քաղաքում նոր ավերածություններ կան։ Կանայք, երեխաները եւ տարեցները անվտանգ վայրեր են տեղափոխվել։ Մենք հայրենի հողում ենք ու պատրաստ պաշտպանելու հայրենիքը։ 

  • Hetq.am-ի խմբագիրը՝ Ղարաբաղից. Մատաղիսի համար մղվող մարտերում Ադրբեջանի համար կռվող թուրք վարձկանները դիմել են փախուստի։ 

  • Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն եւ ՌԴ արտգոծնխարար Սերգեյ Լավրովը քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը։ 

  • ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյան. Հակամարտության գոտում ժամը 12-ից հարաբերական հանգիստ է հաստատվել

  • Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, առաջիկա օրերին կայցելեն Բաքու, Երեւան եւ Ղարաբաղ:

  • ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայան. ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երեւան՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:

  • Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օտարերկրյա գործընկերներին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության զարգացման մասին:

  • ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ:

  • Լավրով. Բոլորը ջանքեր են գործադրում, որպեսզի Ղարաբաղում կրակը դադարեցվի եւ չվերականգնվի: 

  • Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է վիրավոր զինծառայողներին:

  • ԼՂՀ ՊԲ-ն ապրիլի 5-ին խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի լուսանկարներ է հրապարակել:

  • Դավիթ Բաբայան. Կարող ենք ինքնուրույն լուծել Ադրբեջանի հետ մեր խնդիրը, ինչպես դա արեցինք 1991-1994 թվականներին, բայց հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քայլեր կձեռնարկեն իրադրության կարգավորման ուղղությամբ:

  • Բակո Սահակյանն այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծված Մարտակերտ քաղաք:

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա. ԼՂՀ-ում իրադրության սրացումը կարող է հանգեցնել Կովկասում խոշոր հակամարտության: Առաջնորդները, առաջին հերթին՝ Ադրբեջանի, պետք է հասկանան դա:

  • ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է արել դադարեցնել ուժի կիրառումը:

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 7-ին կայցելեն Ստեփանակերտ: 

  • ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ զրույցի ընթացքում կոչ է արել նվազեցնել լարվածությունը ԼՂՀ-ում:

  • ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Բաքվի ագրեսիայի հետեւանքները:

  • ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյան. Ադրբեջանը կրկին գնդակոծում է ղարաբաղյան դիրքերը հյուսիս-արեւելյան ուղղությամբ:

  • Դավիթ Տոնոյան. Հրադադարի ռեժիմ չի հաստատվել, բայց կրակի դադարեցման պահպանման շուրջ պայմանավորվածություն կա:

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

  • ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը. ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատանքին: 

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին կայցելի Գերմանիա

  • Ղարաբաղյան հակամարտության կողմերն անհետ կորածների հարցով չեն դիմել ԿԽՄԿ-ին:

  • ԼՂՀ ՊԲ օպերատիվ տեղեկատվության կենտրոնում անցկացվում է ՊԲ օպերատիվ բաժնի ղեկավար, գնդապետ Վիկտոր Առուստամյանի մամուլի ասուլիսը:

  • ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեւիչ. Ռուսաստանը կարող է դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը, եթե չդադարեն իրավիճակի սրումն ու զինված հակամարտություն:

  • ԼՂՀ ՊԲ.Ղարաբաղյան կողմից 29 զոհ, 28 անհետ կորած, 101 վիրավոր կա: Ադրբեջանական կողմի կորուստները 2000 են՝ զոհեր եւ վիրավորներ: Հետախուզության որսացած հեռախոսազրույցը հաստատում է այդ տեղեկությունը: 

  • Գնդապետ Վիկտոր Առուստամյան. Ղարաբաղյան ոչ մի դիրք Ադրբեջանի վերահսկողության ներքո չի գտնվում: 

  • ՖՄԿ ղեկավարը՝ Նալբանդյանի հետ հանդիպմանը. Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումն անթույլատրել է

  • ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչ. ՌԴ -ն դեմ է Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձեւաչափի փոփոխությանը:

  • ՌԴ ԱԳՆ.Ղարաբաղյան թեման առանցքային կլինի Բաքվում կայանալիք Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպման ժամանակ

  • ԱՄՆ պետքարտուղարություն. Երկու ղեկավարներն էլ պետք է վերադառնան ԵԱՀԿ Մինսկի գործընթացին:

  • ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործված «Սմերչ»-ի պայթած եւ չպայթած արկերի լուսանկարներ է հրապարակել, որոնք ընկել են Մարտակերտ քաղաքի եւ Հադրութից հարավ ընկած տարածքների վրա:

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ. Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդումները հույս են ներշնչում

  • • ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել է ԵՏՄ գագաթաժողովը Մոսկվա տեղափոխելու շուրջ Ղազախստանի առաջարկը: Երեւան Մեդվեդեւի այցը կկայանա, ինչից հետո նա կմեկնի Ադրբեջան:

  • ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան. Հարկավոր է տարբերակել պայմանավորվածություններն ու պայմանագիրը:

  • ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան. Պաշտպանության բանակն արդյունավետ է իրականացնում իր առաքելությունը: 

  •  ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ղարաբաղում վերականգնել հրադադարի ռեժիմը: 

  • Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Ստոքհոլմում, Աթենքում, Բեյրութում, Լոս Անջելեսում հայերն ադրբեջանական ագրեսիայի դեմ ցույցեր են անցկացրել: