Բանգկոկի օդանավակայանում Թայլանդի իշխանությունները փղի  87 ժանիք են առգրավել, որոնք 800 հազար դոլար են գնահատվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  http://ria.ru/  

315 կգ կշռող խմբաքանակը տեղավորված էր մի քանի տակառում:  Ժանիքներով տակառները Թայլանդ են եկել Մոզամբիկից, հայտնել է մաքսային ծառայության ներկայացուցիչը: 

Այն քենիացին, որը պիտի ստանար ուղեբեռը, ենթադրաբար փախել է: 

Մաքսանենգ ապրանքը հայտնաբերելուց հետո Թայլանդի իշխանությունները կապի մեջ են մտել իրենց քենիացի գործընկերների հետ:  Վերջիններս պարզել են, որ նույն մարդը տեղափոխման էր պատրաստում փղի ժանիքի եւս մի խմբաքանակ   561 կգ քաշով:

Փղոսկրը թանկարժեք նյութ է, որն օգտագործվում է շքեղության առարկաների արտադրության մեջ: 1989-ին փղոսկրի միջազգային առեւտրի արգելք է մտցվել: 2002-ին ՄԱԿ-ը մասամբ թույլատրեց փղոսկրի առեւտուրը. այդ ժամանակվանից ընդամենը մի քանի երկիր կարող է այդ նյութի որոշակի քանակության առեւտուր անել:   2004-ին ՄԱԿ-ը ստիպված եղավ զիջումների գնալ եւ ավելի մեղմել արգելքը` աջակցելու համար հարավաֆրիկյան մի շարք պետությունների տնտեսություններին, բայց տեղի իշխանությունների կողմից խիստ վերահսկողության պայմանով: Սակայն այդ պայմանին չհետեւելու պատճառով   2006-ին փղոսկրի օրինական արտահանումը դարձյալ արգելվեց: