Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 5.5 միլիոն եվրո գումարի չափով վարկ՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ժամանակակից լուծումներ կիրառելու նպատակով:

Վարկի գումարը բաղկացած է նախկինում կնքված համաձայնագրի շրջանակում 3.5 միլիոն եվրո գումարից եւ ՎԶԵԲ-ի նոր սուվերեն վարկից՝ լրացուցիչ 2 միլիոն եվրո գումարի չափով: Լրացուցիչ 2 միլիոն եվրո գումարը հնարավորություն կընձեռի ընդլայնել Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի աշխարհագրական շրջանակը՝ ներառելով հարակից Գեղարքունիքի մարզը: Ծրագրի միջոցներով կֆինանսավորվի երկրում առաջին՝ Եվրոպական միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանող կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի շինարարությունը  Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման խնդրի միասնական լուծումն ապահովելու նպատակով:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նոր աղբավայրը, որը գտնվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ կառավարվելու է տասներկու մասնակից քաղաքապետարանների՝ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Եղվարդի, Նոր Հաճնի, Սեւանի, Մարտունու, Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի քաղաքապետարանների կողմից, կգործի որպես կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով օժտված՝ կոմերցիոն կայուն միավոր, որն ընդգրկում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Սա կապահովի խոշոր բնապահպանական եւ սոցիալական օգուտներ մոտ 500000 մարդկանց համար ծրագրի սպասարկման տարածքում:

Այս Վարկը առատաձեռնորեն համալրվում կապիտալ դրամաշնորհի ֆինանսավորմամբ 5.5 մլն եվրո գումարի չափով, որը բաղկացած է Եվրոպական Միության Հարեւանության ներդրումային գործիքի կողմից (ԵՄ ՀՆԳ) տրամադրված 3.5 միլիոն եվրո դրամաշնորհից եւ Արեւելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության եւ Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) ֆոնդի կողմից տրամադրված 2.0 միլիոն եվրո դրամաշնորհից:

Այս վարկի իրավաբանական համաձայնագրերը ստորագրվել են այսօր Երեւանում Հայաստանի ֆինանսների նախարարի, տասներկու մասնակից քաղաքապետարանների եւ ՎԶԵԲ-ի կողմից:

Այս ծրագիրը ստացել է հավելյալ դրամաշնորհային ֆինանսավորում մի շարք դոնորների կողմից: Ավստրիայի կառավարությունը կաջակցի ծրագրի իրականացմանը եւ աղբավայրը կառավարող ընկերության կորպորատիվ զարգացմանը: Մնացած դրամաշնորհային միջոցները տրամադրվել են ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամի եւ Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:

Այս զարգացումն իրենից ներկայացնում է նշանակալի առաջընթաց քայլ կառավարության պլանների իրականացման գործընթացում՝ Հայաստանի կոշտ թափոնների կառավարման համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու՝ արդիականացման եւ բարելավման միջոցով: Այն օրինակ կծառայի՝ բարձրացնելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման կարեւորության մասին հանրության իրազեկությունը:

ՎԶԵԲ-ի՝ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ասել է. «Այս ներդրումը զգալի օգուտներ կբերի շրջանի բնակիչներին եւ շրջակա միջավայրին եւ կօգնի բարձրացնել վերամշակման առավելությունների մասին հանրության իրազեկվածությունը: Մենք շնորհակալ ենք հզոր աջակցության համար մեր դոնորներին, ում համար, ինչպես եւ մեր, արդիականացումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը միշտ շարունակում են  առաջնահերթ մնալ»:

1992թ.  Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1 միլիարդ եվրո 148 ծրագրերում, երկրի ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտներում, եւ ներդրումների 87 տոկոսը բաժին է ընկնում  մասնավոր հատվածին: