Գրող Ջոան Ռոուլինգի աթոռը, որի վրա նստած նա գրել է Հարրի Փոթերի մասին վիպաշարի առաջին երկու գրքերը, Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով: Այս մասին հաղորդել է աճուրդը կազմակերպած Heritage Auction-ը:
1930-ական թվականների կաղնեփայտից աթոռը, որը որեւէ արժեք չի ներկայացնում՝ բացի Ռոուլինգին պատկանելուց, աճուրդի է հանվել երկրորդ անգամ: 2009-ին ոմն կոլեկցիոներ այն ձեռք էր բերել «ընդամենը» 29 հազար դոլարով:
Ռոուլինգը չորս աթոռ է ստացել 1995 թվականին, երբ, որպես միայնա մայր, բնակվում էր Շոտլանդիայի պետական բնակարաններից մեկում: Նրա խոսքով, հենց այս աթոռն էր ամենահարմարը, որն էլ տեղ գրավեց նրա գրամեքենայի մոտ: Հետագայում գրողը նույնիսկ նրա վրա ինքնագիր է թողնում: Ռոուլինգը 2002 թվականին աթոռը նվիրաբերում է բարեգործական մի կազմակերպության:



























