Ճապոնիայի հարավում գտել են ինքնապաշտպանական ուժերի անհետացած օդանավի բեկորները եւ 6 դի։ Այս մասին հայտնել են երկրի ՊՆ-ից, փոխանցում է Kyodo-ն։
Հաղորդվում է, որ 15-մետրանոց երկշարժիչանի ռեակտիվ օդանավն ապրիլի 6-ին՝ Կանոյա քաղաքի ՌԾՈւ ավիաբազայից թռիչքից հետո, անհետացել էր ռադարների էկրաններից։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում անհետացել է ինքնապաշտպանական ուժերի օդանավը, որի մեջ կարող էր լինել 6 մարդ։




























