Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժուանի ինքնավար մարզում, մոտ 2000-ամյա վաղեմության դամբարան է հայտնաբերվել, որը պատկանում է Արեւելյան Հան դինաստիային, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Դամբարանը հայտնաբերվել էր Չժունշան գավառում։ Ավելի ուշ հնագետները այդ վայրում կերամիկական անոթներ, տարաներ, կճուճներ, պղնձե դրամներ եւ ականջօղեր էին հայտնաբերել։ Ենթադրաբար դամբարանում կին է թաղված եղել։

Հաղորդվում է, որ դամբարանը կօգնի Մետաքսի ճանապարհի ծովային ուղու ուսումնասիրության հարցում։

Արեւելյան Հանի կամ Ուշ Հանի դինաստիան իշխել է մ.թ. 25-220-րդ դարերում։