ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա ապրիլի 8-ին Մոսկվայում, քննարկվելու է գեոտարածական տեղեկատվության փոխանակության ոլորտում համագործակցության մասին նախագիծը, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օրակարգը ներառում է 10 հարց, որոնք վերաբերում են Համագործակցության գործունեության առանցքային ուղղություններին: ԱԳՆԽ նիստի արդյունքներով համապատասխան փաստաթղթերի նախագծերը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ու կառավարությունների ղեկավարների քննարկմանը:

 Համագործակցության 25-ամյակի համատեքստում արտգործնախարարները «կքննարկեն ԱՊՀ արդյունավետության բարձրացման, դրա գործունեությունը տարածաշրջանում բազմակողմանի համագործակցության ժամանակակից իրողությանը ադապտացնելու հետագա ուղիները»:

ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ օրակարգում առանձին կետ է լինելու « ԱՊՀ անդամ երկրների բազային կազմակերպությունների հարցը՝ երիտասարդական քաղաքականության ու զինված ուժերի համագործակցության ոլորտում»: Ռազմական համգործակցության շրջանակում քննարկվելու է ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի շահերից բխող գեոտարածական տեղեկատվության փոխանակության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը ներկայացվել է ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի քննարկմանը»: