ՀՀ Աժ-ում քննարկում են ԱՊՀ սահմանապահ ծառայությունների համագործակցության մասին պայմանագիրը:

Ապրիլի 7-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Արզուման Հարությունյանը հայտնեց, որ պայմանագիրը նախատեսում է ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում Համագործակցության երկրների սահմանապահ ծառայությունների փոխգործակցությունը ԱՊՀ արտաքին սահմաններին:

Այս համաձայնագրին, որը ստորագրվել է 2007-ի հոկտոմբերի 5-ին Դուշանբեում, միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազապստանը, Տաջիկստանը ու Ռուսաստանը: