Ոսկին, որի գինը տարվա սկզբին կտրուկ աճել էր, սկսում է էժանանալ ասիական շուկաներում դրա պահանջարկի նվազման ֆոնին եւ մի շարք այլ գործոնների ազդեցությամբ: Այդ մասին հայտնում է Thomson Reuters մեդիաընկերության վերլուծական բաժնի հոդվածը:

Ոսկու գինը, որը ապրիլի 7-ին Նյու Յորքի COMEX բորսայում հավասար է մեկ ունցիայի դիմաց 1237 դոլարի, կարող է 1,2 հազար դոլարից ցած ընկնել:

«Վերջին ժամանակներս դիտարկվող գների աճը չի կարող չափից երկար շարունակվել: Հենց որ շուկայի ընթացիկ աշխուժացումը անցնում է, հավանականություն կա, որ գինը դարձյալ կնվազի», — ասված է զեկույցում:

«Դոլարի ապրապնդումը եւ ռիսկի հանդեպ ախորժակի վերադարձը կարող է նոր ճնշում գործադրել ոսկու արժեքի եւ նրա, որպես անվտանգ ակտիվի համբավի վրա», — ասում են վերլուծաբանները: Եվ հավելում են, որ չնայած թանկարժեք մետաղի գնի վրա բացասական ազդեցությանը, այնուամենայնիվ, այն կարող է աջակցություն գտնել  «շուկայական հիմնարար գործոնների բարելավման հաշվին»:

Զեկույցում հաղորդվում է, որ անցյալ տարի աշխարհում ոսկու արդյունահանումը մեծացել է ընդամենը մեկ տոկոսով, մինչեւ 3158 տ: Միաժամանակ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ինդոնեզիան եւ ԱՄՆ-ը, արտադրողների եկամուտը գերազանցել է այլ երկրներում վնասները (մասնավորապես բացասական արդյունք են գրանցել Չինաստանի, Գանայի եւ ՀԱՀ-ի ոսկի արդյունահանողները): Ոսկյա իրերի արտադրանքը նվազել է երեք տոկոսով`  մինչեւ 2166 տ, այդ թվում նաեւ` դոլարի կայունության հետեւանքով: