Sotheby's-ի աճուրդում ասիացի գնորդը Ցին դինաստիայի Կանսի կայսեր կնիքի համար 11.8 մլն դոլար է վճարել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նշվում է, որ սա մեծությամբ երրորդ գումարն է, որ աճուրդներում երբեւէ վճարվել է չինական կայսերական կնիքի համար: Սանդալի փայտից պատրաստված կնիքի վրա չինարենով գրված է՝ «Պատվել երկինքն ու ծառայել մարդկանց»:
Կանսի կայսրը Չինաստանը կառավարել է 1661-1722 թվականներին: Սա ռեկորդային ժամկետ է չինական պատմության մեջ:



























