Շվեդական տուրիստական միությունը հեռախոսագիծ է բացել, որով մոլորակի ցանկացած բնակիչ կարող է կապ հաստատել Շվեդիայի՝ պատահականության սկզբունքով ընտրված ցանկացած քաղաքացու  հետ։ Նախագծի նպատակն է հնարավորություն տալ «առաջին ձեռքից» տեղեկություն ստանալ Շվեդիայի կյանքի մասին։

Նախագծին մասնակցելու համար Շվեդիայի բնակիչը պետք է ուղղակի իր հեռախոսի վրա հատուկ հավելված տեղադրի եւ զանգի սպասի։ Զրույցի թեմաների շուրջ որեւէ կարգավորումներ չկան, զրուցակիցները կարող են խոսել ցանկացած թեմայի շուրջ։ Հեռախոսազրույցները ձայնագրվելու են չարագործներին գտնելու համար։

Նախագծի գործարկումից մեկ օր անց իրականացվել է 3 հազար զանգ, հայտնում է Associated Press-ը։