Ղազախստանում Մայբալիկ լճից դուրս հորդած ջուրն արդեն հասել է Աստանայի միջազգային օդանավակայանի տարածք։ Այս մասին «Նովոստի Կազախստան»-ին հայտնել են իրավապահ մարմինները։

Աստանայի օդանավակայանի շրջանում լճի ջրի հորդման փաստը հաստատել են իշխանությունները։ «Մայբալիկ լճի ջուրը հոսում է Աստանայի միջազգային օդանավակայանի կողմը եւ թափվել է օդանավակայանի տարածքում 5-6 հազար քառ/մ-ի վրա՝ չհասնելով թռիչքուղի»,- հայտնել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ հեղեղման վայրում քանդել են ավտոճանապարհները՝ ջրի մակարդակն իջեցնելու համար։