Իսրայելի միջերկրածովյան խութում գազի հանքավայրերի շահագործումը կարող էր նվազեցնել Եվրամիության անդամ երկրների համար Ռուսաստանի գազից ունեցած կախվածությունը։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեսթ Մոնիսը։
Նախարարի խոսքով՝ հանքավայրի յուրացումը տնտեսական առումով շահավետ է, սակայն իսրայելական գազը կարող է օգտագործվել նաեւ ռազմավարական իմաստով։
Մոնիսը նշել է, որ Իսրայելում արդյունահանվող գազը կարող է ոչ միայն մատակարարվել հարեւան Հորդանան եւ Եգիպտոս, այլ նաեւ ուղարկվել Թուրքիա, որտեղից մերձկասպիական տարածաշրջանի խողովակներով կարող է հասնել Եվրոպա, հայտնում է ՌԲԿ-ն։
Նա այդ կապակցությամբ հույս է հայտնել, որ կվերանայվի Իսրայելի Գերագույն դատարանի որոշումը, որով վետո է դրվել ամերիկյան Noble Energy-ի եւ Իսրայելի կառավարության միջեւ գազի ծովային պաշարների արտահանման մասին համաձայնության վրա։




























