Եկել է ժամանակը, որ Հայաստանը ավելի պահանջկոտ լինի իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի, նաեւ ԵՏՄ երկրների նկատմամբ: Այս մասին ապրիլի 8-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է ԲՀԿ նախագահ Նաիրիա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու հարցը պետք է լինի բոլոր այդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգում: «Իհարկե այդ հարցերը առաջ էլ են բարձրացվել: Իհարկե Եվրոպական միությունը զուտ տնտեսական միություն է ու չի կարող անվտանգություն ապահովել: Բայց ԵՏՄ անդամ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ու մենք այսուհետ պետք է ավելի պահանջկոտ լինենք, շատ ավելի հստակ շարադրենք մեր առարկությունները նման քաղաքականության կապակցությամբ: Մենք բոլորս հասկանում ենք, որ ունենք Լեռնային Ղարաբաղի ու էներգետիկ անվտանգության խնդիր ու ես չէ, որ պետք է բացատրեմ Հայաստան- Ռուսաստան հարաբերությունների բոլոր նրբությունները»,- ասել է Զոհրաբյանը:




























