Բելգիայում ձերբակալված Աբդերաման Ամերուդ անունով իսլամիստը փորձել է կախարդանք կիրառել: Մեկ այլ վարկածի համաձայն, նա պատրաստվում էր մանրէաբանական զենք պատրաստել:
Չարամիտը մարտի 25-ին ոստիկանության հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Բրյուսելի Մեյզեր հրապարակի տարածքում Փարիզի ահաբեկչական գործողություններին մասնակցության կասկածով: Ձերբակալման պահին Ամերուդը ոտքից վիրավորվել է:
Ուսապարկում ոստիկանները պոլիէթիլենային փաթեթ են հայտնաբերել առնետի օրգաններով եւ գոմաղբով, որից պարբերականի վարկածով, կարելի է մահացու հիվանդությունների հարուցիչ առանձնացնել: «Այսպիսով կարելի է ենթադրել, որ կասկածյալը պատրաստվում էր կենսաբանական զենք ստեղծել այն դեպքում, երբ այդ նյութերը առօրյա կյանքում ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում»,— գրում է DH.be-ն:
Այդ կապակցությամբ չի բացառվում, որ ծագումով Մերձավոր Արեւելքից Ամերուդը փորձում էր մոգական ծես իրականացնել, հայտնում է Lenta-ն:
2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողությունների շարք էր իրականացվել, որոնց հետեւանքով 130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը վնասվածք էր ստացել:



























