ԵՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի  զարգացման համար: Այդ մասին ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որն ընդունել է ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքի  հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաեւին, ով Երեւանում է տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների  ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրասիական տնտեսական  միությունում տրանսպորտի ոլորտի հետագա զարգացումներին,   ձեռքբերումներին ու հետագա  քայլերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այն հիմնական համաձայնագրերի նախագծերը, որոնք  Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ երկիր պատրաստվում է ստորագրել։

Դրանցից ամենակարեւորը, որը ներկայում քննարկվում է, «Տրանսպորտային քաղաքականության  համակարգված (համաձայնեցված ) հիմնական ուղղությունները եւ իրականացման փուլերը» նախագիծն է, որը միտված է կանոնակարգելու ԵՏՄ-ում տրանսպորտի առանձին տեսակների զարգացումն ու համաձայնեցված  քաղաքականության վարումը։

Գագիկ Բեգլարյանը եւ Դանիլ Իբրաեւը խոսեցին նաեւ  ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների  ղեկավարների խորհրդակցության արդյունքների եւ ընդունած որոշումների մասին։

Գագիկ Բեգլարյանը  նշեց, որ ԵՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի  զարգացման համար։