Ուկրաինական կիբերոստիկանությունը ESET, Cys Centrum եւ CERT-Bund ընկերությունների հետ Ուկրաինայում հայտնաբերել է սերվեր, որը կառավարում է աշխարհի խոշորագույն բոտ ցանցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի Ուկրաինան»

Ոստիկանության տվյալներով, սերվերը գտնվում էր Ուկրաինայի հարավային ռեգիոններից մեկում : Բոտ ցանցը կազմված էր աշխարհի 63 երկրներում գտնվող մասնավոր ընկերությունների 4 հազար սերվերներից : Հանցագործները կարող էին չթույլատրված ձեւով մուտք գործել արտասահմանյան սերվերներ ու ստանալ նրանց մշակած տեղեկությունները, նաեւ օգտագործել դրանց հաշվողական ռեսուրսները :

«Երկար ժամանակ Ուկրաինայի տարածքում գործում էր հզոր կիբերսպառնալիքը կառավարող սերվեր, որն ապահովում է սպամի ուղարկման համակարգումը՝ վնասատու ծրագրով վարակված մեծաքանակ մասնավոր ուկրաինական ու արտասահմանյան ընկերությունները «կոտրելու» օգնությամբ: Նման սերվերների քանակը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր է եղել ու 2016-ի մարտի դրությամբ աշխարհի 63 երկրներում այն հասնում էր 4000-ի, որոնցից 33-ը ուկրաինական էին»,- ասվում է հաղորդագրության մեջ: