Ամերիկյան Միսիսիպի նահանգի Սաութհեյվըն քաղաքի բապտիստական եկեղեցու հարեւանությամբ ականապատված ավտոմեքենա են հայտնաբերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

WDAM-TV հեռուստաալիքի տեղեկություններով, «քննիչներն ուսումնասիրում են պայթուցիկ սարքերը, որոնք հայտնաբերվել են եկեղեցու հարեւանությամբ»:

Նշվում է, որ մեքենան այլ վայր է փոխադրվել: Ոչ ոք չի տուժել: