Պերուի Կուսկո շրջանում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Մապաչո գետը:

Վթարի հետեւանքով 40 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:

Ողբերգության պատճառը դեռեւս հայտնի չէ: Դեպքի վայրում ոստիկաններ եւ փրկարարներ են աշխատում: