ԱՄՆ Թեքսաս նահանգի Լեքլենդ ավիաբազայում հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է CNN–ը:
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ օդաչուն կրակել ու սպանել իր հրամանատարին, իսկ հետո էլ ինքնասպան եղել: Նա նշել է, որ այս միջադեպը ոչ մի առնչություն չունի ահաբեկչության հետ:
Ավիաբազայի հրամանատար գեներալ Ռոբերտ ԼաԲրուտան հաստատել է կատարվածը ու հավելել, որ այն վայրում, որտեղ հայտնաբերել են զոհվածների դիերը, գտել են երկու Glok ատրճանակ:
Լեքլենդ ավիաբազան զբաղվում է ԱՄՆ ՌՕՈւ պայմանագրային զինծառայողների նախապատրաստումով եւ ՌՕՈւ-ի ու ԱՄՆ բանակի երեք հիմնական ռազմական օբյեկտներից մեկն է:




























