Ապրիլի 9-ին անհայտ անձինք սպանել են Հյուսիսային Օսիայի Մոզդոկի երեք բնակիչներին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Կիզլյար գյուղի մուտքի մոտ ավտոմատ զենքից կրակել ու սպանել էին երեք երիտասարդների, բոլորն էլ մահացել են հիվանդանոցում»,- հայտնել է հանրապետության իրավապահ մարմիններում աղբյուրը:

Հայտնում են, որ կրակողների անձերը չեն պարզվել: Նրանց որոնում են: