Չինաստանի իրավապահները մարտի սկզբից չարագործներին խաբված մարդկանց կողմից ավելի քան 5.4 հազար գումարային փոխանցման դեպք են կանխել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը 2016թ. մարտի 3-ին խարդախության արագ արձագանքման ցանց էր գործարկել։ Այն թույլ է տալիս հանցագործության մասին տեղեկություն ստանալուց հետո կես ժամվա ընթացքում տվյալներ ստանալ զոհի բանկային հաշվեհամարից։ Հետո հատուկ վարչությունը բանկերի հետ համատեղ աշխատում է խարդախներին փոխանցած միջոցները վերադարձնելու համար։
Գերատեսչությունից հայտնել են, որ հեռահաղորդակցման աղբյուրներով խարդախությունների դեպքերն ավելի հաճախակի են դարձել Չինաստանում։




























