Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունից 3 մարդ է զոհվել, եւս 5-ը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ ռումբը դրված է եղել կայանած մեքենաներից մեկի մեջ։

Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։