«Ալ Կաիդայի» գրոհայինները Եմենում գերեվարել եւ սպանել են 15 զինվորի, հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ զինվորներին առեւանգել էին Ադենի նավահանգստի ճանապարհին։ Խմբավորումը տնօրինում է Եմենի այս նահանգը։ Զինվորականներին առեւանգել էին, տարել հեռավոր շրջաններ եւ գնդակահարել։

Զինվորականներն այցելել էին Ադեն իրենց հարազատներին տեսնելու համար եւ վերադառնում էին բազա։ Նրանք եղել են քաղաքացիական հագուստներով եւ անզեն։