ԱՄՆ առափնյա ծառայությունը HELP գրության միջոցով կարողացել է հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզում հայտնված երեք նավաստիներին, հայտնում է CNN-ը։
Փոքր նավը նավաբեկության էր ենթարկվել փոթորկի ժամանակ, 3 հոգուց բաղկացած անձնակազմը կարողացել է լողալով հասնել Միկրոնեզիայի դաշնային նահանգների անմարդաբնակ մի կղզի։
Աղետի ազդանշանը ստացվել էր անցյալ երեքշաբթի։ ԱՄՆ ՌՕՈւ P-8 օդանավի օդաչուները նկատել էին կարմիր փրկարար բաճկոններից կազմված HELP բառը։



























