Ջիբութիի նախագահ Իսմայիլ Օմար Գելլեն վստահ հաղթանակ է տարել պետության ղեկավարի հերթական ընտրություններում:
Պաշտոնական իշխանությունների հայտարարությամբ՝ ապրիլի 8-ին կայացած ընտրություններում Գելլեն հավաքել է ընտրողներին ձայների 87 տոկոսը:
Երկրի ընդդիմության ներկայացուցիչները դժգոհում են քաղաքական ռեպրեսիաներից ու հիմնարար ազատությունների սահմանափակումներից:
Գելլեն իշխանության ղեկին է 1999-ից, ընտրություններում հաղթանակից հետո սկսվելու է նրա պաշտոնավարության թվով չորրորդ հնգամյա ժամկետը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Ընտրությունների ընթացքում Գելլեն ուներ հինգ մրցակից, երեք ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել էին քվեարկությունը:
Պաշտոնական տվյալներով, ընտրողների մասնակցության մակարդակը կազմել է 68 տոկոս, մինչ այդ նշել էին, որ այն չի գերազանցել 25 տոկոսը:
Ջիբուտին փոքր պետություն է, որը գտնվում է Կարմիր ծովը օվկիանոսին միացնող նեղ նեղուցի աֆրիկյան մասում: Երկրում կան ամերիկյան ու ֆրանսիական ռազմակայաններ, այդ թվում անօդաչու մարտական թռչող սարքեր, որոնք ԱՄՆ-ի կողմից լայնորեն կիրառվում են հարեւան Սոմալիում ու Եմենում:
Նախկին ֆրանսիական գաղութ Ջիբուտին անկախացել է 1977-ին, ու Գելլեն այս տարիներին երկրի ընդամենը երկրորդ նախագահն է:




























