Գլոբալ տաքացման հետեւանքները կարող են ավելի լուրջ լինել, քան նախկինում ենթադրում էին: Բեւեռային սառցաբեկորների հալոցքը կարող է հանգեցնել Երկրի զանգվածի վերաբաշխմանը, ինչն էլ իր հերթին կփոխի նրա պտտման առանցքի անկյունը: NASA-ի համապատասխան զեկույցը հայտնվել է Science Advances ամսագրում:
Երկրի բեւեռային եւ մագնիսական բեւեռների դիրքում փոփոխությունները դեռ 20-րդ դարի սկզբում նկատել էին նավագնացներն ու գիտնականները: Ավելի քան 100 տարում դրանք աննշան թեքվել են Կանադայի կողմը: Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բեւեռները փոխել են իրենց շարժման ուղղությունը, որը հիմա թեքվել է Անգլիայի կողմ, փոխանցում է Informing-ը:





























